Ֆուտբոլում ավելի հեշտ է դառնալ չեմպիոն, քան պահպանել տիտղոսը. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ևՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր հարցազրույցում խոսել է «Լեսթեր»-ի մասին:
«Ֆուտբոլում ավելի հեշտ է դառնալ չեմպիոն, քան պաշտպանել տիտղոսը: Անցած մրցաշրջանում տեղի ունեցավ հրաշք: Սպասելի չէր, որ «Լեսթեր Սիթի»-ն կլինի այսքան ցածր տեղում, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ ամեն թիմ գործադրում է վերջին ջանքը հաղթանակի համար: Ամեն խաղ, նոր խաղ է: Նախորդ խաղում մենք ոչ ոքի խաղացինք, բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը և ձգտելու ենք միայն 3 միավորի: Անհամբեր սպասում ենք «Լեսթեր»-ի դեմ հանդիպմանը:
Այստեղ ֆուտբոլն ավելի արագ է, ֆիզիկական է, շատ են անհատական բարձր որակներով խաղացողները, ընդամենը մեկ հարվածը, մեկ դրվագը կարող է վճռել հանդիպման արդյունքը: Մրցակցությունը թիմերի և խաղացողների միջև սուր է:
Ձգտելու ենք խաղալ հարձակողական ֆուտբոլ, վերահսկել գնդակը, ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ և հաղթել: Մենք վերլուծել ենք մեր խնդիրները և հասկանում ենք, որ ինչ-որ բան այն չէ, եթե չենք հաղթում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը «MUTV»-ին: