Շշմելու երեկո էր. Նազենի Հովհաննիսյանը՝ Սիրուշոյի 30-ամյակի խնջույքի մասին
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած խնջույքին՝ նվիրված Սիրուշոյի ծննդյան 30-ամյակին:
«Շշմելու երեկո էր: Սիրով, հարգանքով ու երջանկությամբ լի! Իմ սիրելի Սիրուշո, նորից ու նորից շնորհավորում եմ ծննդյանդ օրվա կապակցությամբ ու կրկին ուզում եմ ասել՝ շնորհակալություն. վայելեցինք քո բացառիկ պոզիտիվիզմը, ընկերությունն ու սերը: Մեր Արքայադուստրն ես միշտ: Փայլդ՝ անպակաս!»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը: