Ի՞նչ կլինի, եթե Թրամփին սպանեն
CNN հեռուստաալիքը ռեպորտաժ է նկարել, որտեղ խոսել է այն մասին թե ինչ հետևանքներ կունենա Թրամփի սպանությունը՝ երդմնակալության արարողության ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Տեսահոհոլվակի ստեղծողները նկարագրել են այն սցենարը, որի ժամանակ կլինի հարձակումը Թրամփի, փոխնախագահի և կոնգրեսականների վրա:
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի սահմանադրությամբ, այն դեպքում երբ նախագահն ու փոխնախագահը սպանված են կամ ի վիճակի չեն կատարել իրենց պարտականությունները ինչ-ինչ պատճառներով, պետությունը պետք է կառավարի ներկայացուցիչների պալատի խոսնակը, իսկ եթե ինչ-որ բան պատահի նրա հետ, ապա՛ սենատի նախագահը և պետքարտուղարը:
Բացի այդ, ԱՄՆ-ում գոյություն ունի «ժամանակավոր ժառանգորդ», ում անունը չի նշվում և նա ներկա չի լինում երդմնակալությանը: