«Nokia 6»-ի առաջին խմբաքանակը Չինաստանում վաճառվել է 1 րոպեի ընթացքում
«Nokia 6» նոր բյուջետային սմարթֆոնների առաջին խմբաքանակը Չինաստանում վաճառվել է 1 րոպեի ընթացքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Սմարթֆոնի անոնսը կայացել էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ, այնուամենայնիվ, հեռախոսը մեծ աժիոտաժ էր առաջացրել չինացիների շրջանում: Նշվում է, որ «JD.com» խանութը հաշված րոպեներ անց դադարել է ընդունել «Nokia 6»-ի պատվերներ:
Սմարթֆոնը մշակողները չեն հաղորդել վաճառված հեռախոսների խմբաքանակը: Վաճառքից մեկ օր առաջ հեռախոսը ձեռք բերելու համար դիմել է մեկ միլիոնից ավել չինացի:
Հիշեցնենք, որ սմարթֆոնն ունի 5,5 դյույմանոց Full HD դիսփլեյ, SnapDragon 430 պրոցեսոր, 4 Գբայթ օպերատիվ հիշողություն, 64 Գբայթ ծավալով կրիչ: Սմարթֆոնն ունի համապատասխանաբար 8 և 16 մեգապիքսել թույլատրությամբ առջևի և հիմնական տեսախցիկներ: