Ռուսաստանն ԱՄՆ-ին հրավիրել է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին հրավիրել է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին:
«Արդեն հրավիրել ենք»,- պատասխանել է Լավրովն այն հարցին, թե որ պայմաններում է Ռուսաստանը կարող ԱՄՆ-ին հրավիրել բանակցություններին:
Աստանայում Սիրիայի կարգավորմանն ուղղված միջազգային հանդիպումը ծրագրված է իրականացնել հունվարի 23-ին:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հայտնել էր, որ կքննարկի Աստանայում սիրիական բանակցություններին մասնակցելու առաջարկը, եթե այն պաշտոնապես արվի: