Համացանցում Բելառուսի ԱԻՆ-ի մասին էպիկական տեսանյութը հիացմունքի առարկա է դարձել
Սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում հիացմունքի առարկա է դարձել Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարոթյան աշխատակիցների վերաբերյալ տեսանյութը, որը վերջերս հրապարակվել էր երկրի ԱԻՆ-ի յութուբյան պաշտոնական էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Տեսանյությում նախարարության աշխատակիցները հերոսական երաժշտության ներքո օգնում են քաղաքացիներին. խեղդամահ լինող մարդուն դուրս են բերում ջրից, հանգցնում են հրդեհը և տուժածներին հատուկ ուղղաթիռներով տեղափոխում: »Ապրել մեկ կյանք, փրկել հազարները» ասվում է հոլովակի վերում: