Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակը՝ «Վինար»-ն է.գյուղատնտեսության փոխնախարար (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն անդրադառնալով գյուղացիների պարտքին, նշեց, որ 2015 թվականից մինչև հիմա մնացել է 105 մլն դրամի պարտք, որը «Վինար» ընկերությանն է:
Նրա խոսքով՝ անցած տարի նախարարությունը միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի առաջացած ինդիրները պարզաբանվեն իրավական դաշտում:
«Հարցը գլխավոր դատախազությունը քննարկում է և համապատասխան ինֆորմացիան գլխավոր դատախազությունից կարելի է ստանալ»,- ասաց փոխնախարարը:
Այն հարցին, թե միայն «Վինար» ընկերությունն է տխրահռչակ, նա ասաց. «Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակը՝ «Վինար»-ն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: