Դամասկոսում ահաբեկչական հարձակում է իրականացվել ռուս խորհրդականների դեմ
Դամասկոսում ահաբեկչական հարձակում է իրականացվել ռուս խորհրդականների դեմ:
«Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ»-ը (նախկին Ջաբհաթ ալ-Նուսրա) հայտարարություն է տարածել, որ Դամասկոսում ահաբեկչական հարձակում է իրականացրել:
Ահաբեկչական հարձակման թիրախում են եղել նաև 16 ռուս խորհրդականներ:
«Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ»-ի, «Իսլամական պետության» և վերջիններին հարող որոշ այլ կառույցների դեմ շարունակվում է պայքարը Սիրիայում:
Հակամարտության կարգավորմանն ուղղված քննարկումներում այդ կառույցները բացակայում են և հրադադարի ռեժիմը դրանց վրա չի տարածվում:
Հիշյալ ահաբեկչական հարձակումը կարելի է դիտարկել նաև որպես սիրիական հակամարտությունում «Ալ-Քաիդա»-ն ներկայացնող «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ»-ի պատասխանը Աստանայի բանակցություններին:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: