Գերմանիայի դատարանը հրաժարվել է արգելել նեոնացիստական կուսակցությանը թույլ պոտենցիալի պատճառով
Գերմանիայի Սահմանադրական դաշնային դատարանը մերժել է երկրի դաշնային խորհրդի հայցը, որում պահանջվում էր լուծարել գերմանական Ազգային-դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև արգելել վերջինիս երկրի քաղաքական կյանքին մասնակցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Deutsche Welle-ին:
Նշվում է, որ կուսակցության գաղափարախոսությունը ԳԴՀ-ի Սահմանադրությանն ու որդեգրած արժեքներին հակասում է, այնուամենայնիվ դատարանը համարում է, որ Ազգային-դեմոկրատական կուսակցությունը չունի Գերմանիայում լուրջ դերակատարում ունեալու համար անհրաժեշտ պոտենցիալ:
Դատարանի ղեկավար Անդրեաս Ֆոսկուլը նշել է, որ Ազգային-դեմոկրատական կուսակցությունը հետապդում է հակասահմանադրական նպատակներ, բայց այս պահին չկան բավարար ապացույցներ, որ կուսակցության գործունեությունը հաջողության կհասնի: