Արցախում զինվոր է վիրավորվել. ԼՂՀ ՊԲ
Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: