Մառա Բաղդասարյանը բողոքարկել է կալանավորումը
Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի պաշտպանը բողոքարկել է 15-օրյա վարչական կալանքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Բողոքարկման հարցը կքննվի երեքշաբթի օրը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանին կալանավորել են 15 օրով այն պատճառով, որ նա երկու օր հարկադիր աշխատանք չի կատարել ու խուսափել է դրանից:
Փաստաբան Դավիդ Կեմուլարիան բազմիցս հայտնլ է, որ Մառա Բաղդասարյանը չի կարող փողոցները մաքրել առողջական խնդիրների պատճառով: Նա ունի լյարդի, սրտի, ծնոտի հետ կապված խնդիրներ, նաև էպիլեպսիկ ուշագնացություններ: