Հանրապետությունում արդեն գրանցված ջերմային ֆոնը կպահպանվի. ԱԻՆ
Հունվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Տնօրենը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին էական փոփոխություններ չեն սպասվում՝ արդեն գրանցված ջերմային ֆոնը կպահպանվի, կգրանցվի առանց տեղումների եղանակ: