Մոսուլի արևմուտքը ռմբակոծելու արդյունքում զոհվածների թիվը հասել է 30-ի
Մոսուլի արևմտյան մասի ռմբակոծության հետևանքով շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հաղորդում է Aif.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ հունվարի 12-ին երեք հրթիռ է ընկել Ալ Ջադիդ շրջան, որը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ:
Թե ով է հասցրել ավիահարվածը՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան, թե իրաքյան զորքերը, անհայտ է: Տեղաբնակների խոսքով՝ ամենայն հավանականությամբ օդուժն այդ ճանապարհով ցանկացել է ոչնչացնել «ԻՊ»-ի առաջնորդներից մեկին:
Նշենք, որ Մոսուլն ահաբեկիչներից ազատագրելու գործողությունը սկսվել է 2016 թ.-ի հոկտեմբերից: