Ֆրանսիայում ձնաբքի պատճառով առանց էլեկտրականության են մնացել հարյուր հազարավոր բնակելի տներ
Ֆրանսիայում շուրջ 237 հազար բնակելի տուն առանց էլեկտրականության է մնացել ձնաբքի պատճառով: Այս մասին հաղորդում է Interfax-ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին:
Քամու ուժգնությունը ժամանակ առ ժամանակ հասել է 146 կմ/ժ-ի: Ամենաշատը ձնաբքի պատճառով տուժել են Պիկարդիա, Նորմանդիա և Նոր-Պա-դե-Կալե շրջանները: Ներքին գործերի նախարար Բրյունո Լե Րուի խոսքերով՝ անհրաժեշտ է եղել 1000 մարդ էվակուացնել:
Ձյան տեղումների և ուժգին քամու հետևանքում Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գործում է վտանգավորության «նարնջագույն» մակարդակ: Տեղական օդերևությաբանական ծառայությունների տեղեկության համաձայն՝ եղանակը կբարելավվի ուրբաթ օրը՝ երեկոյան: