Սկանդալ՝ Ավստրալիայում. նախարարը ճամփորդել է պետության հաշվին և զբաղվել ոչ պետական գործերով
Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան Լին մի քանի ծառայողական ուղևորությունների է մեկնել, որոնց ընթացքում, պարզվել է, որ վերջինս զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ՝ Քվինսլենդի «Գոլդ Քոսթ» հանգստավայրում անշարժ գույք որոնելով: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ այս սկանդալը հանգեցրել է նրան, որ նախարարը պաշտոնանկ է արվել:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը, ով հայտարարել է, որ ընդունել է Լիի հրաժարականը:
Նա մասնավորապես ասել է. «Ավստրալացիները լիարժեք իրավունք ունեն պահանջել, որ քաղաքական գործիչները խնամքով են ծախսում հարկատուների փողերը և երաշխավորում են, որ պետության միջոցներն արդյունավետ են օգտագործվում»: