Մխիթարյանի շնորհակալական խոսքը՝ երկրպագուներին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայեդ»-ի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ «Սանդերլենդի» հետ խաղում: Երկրորդ և երրորդ հորիզոնակներում նույնպես հայ ֆուտբոլիստի խփած գոլերն են՝ ուկրաինական «Զարյայի» և Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղերում:
Հայ կիսապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում երախտագիտական խոսքն է հայտնել երկրպագուներին: «Շնորհակալ եմ, երկրպագուներ, Ձեր շարունակական աջակցության համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: