Հայտնի է 2017թ-ի վատագույն արժույթը
Թուրքական լիրան 2017 թվականի առաջին 10 օրում վատագույն արդյունքներն է գրանցել համաշխարհային արժույթների շարքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Լիրան իջել է դոլարի նկատմամբ մինչև 8.6 տոկոս, ինչն ավելանում է նախորդ տարվա արդյունքներին՝ 17 տոկոսին:
Մասամբ դա առաջ է եկել այն պատճառով, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական բանկից կպահանջի տնտեսական աճի աջակցելու քայլեր, և դա կբերի լիրայի հետագա թուլացմանը: Այդ միջոցառումներն առաջին հերթին առաջ է եկել Թուրքիայի ՀՆԱ-ի՝ 7 տարվա մեջ առաջին անգամ նման անկմամբ:
Բացի այդ, երկրում արագանում է ինֆլյացիան, որը դեկտեմերին հասել է 8.53 տոկոսի: