Ադրբեջանի նախագահը տառապում է «խակ խաղողի» սինդրոմով
Ամեն տարի կառավարության անդամների հետ նիստ անելուց տաքուկ սրահներում ռազմատենչ հոխորտանքը անպակաս է Ալիև կրտսերի մոտ:
Երեկ էլ կրկին այդ սերիալի հաջորդ արարն է բեմադրվել Բաքվում: Ալիևն ասել է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է լուծել Արցախի հարցը ռազմական ճանապարհով...
Չխորանանք այդ մառազմի մեջ, ուղղակի հայկական ժողովրդական ասույթ կա, որը շատ տիպիկ է այս իրավիճակին. «Կատվի գլուխը, որ քոր է գալիս, պոչով քսմսվում է չոբանի փետին»:
Ալիևին մենք այստեղից խղճում ենք, որ միշտ հայտնվում է հիմար վիճակում թե՛ իր կառավարության, թե՛ իր ժողովրդի, թե՛ միջազգային հանրության և թե իր եղբայրակից Թուրքիայի առաջ ու ստիպված նման հայտարարություններ է անում որ ցույց տա թե ինքը գոյություն ունի:
Իսկ Ալիևի ասած էդ «սվերխճշգրիտ զենքն» էլ երևի Գանիրա Փաշաևայի Թովուզի վիդեոռոլիկի միջի կամուֆլյաժ ազերբայջանկեքն էին:
Վահագն Սարոյան. ֆեյսբուք: