Սկանդալային Մառա Բաղդասարյանը բողոքում է աշխատանքի անհարմարավետ պայմաններից
Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը բողոքում է աշխատանքի անհարմարավետ պայմաններից։
Երեկ՝ հունվարի 10-ին նա Մոսկվայի Սոկոլ թաղամասի «Ժիլիշնիկ» պետական բյուջետային հաստատությունում սկսել է կատարել դատարանի պարտադրած հարկադիր աշխատանքները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Աղջիկն իր առաջին աշխատանքային օրը 4 ժամ աշխատել է տեսախցիկների հսկողության տակ։
Դատարանի որոշմամբ՝ նա 595 ժամ պարտադիր աշխատանք պիտի կատարի։