Վենեսուելայի խորհրդարանը նախագահին պաշտոնաթող անելու մասին հայտարարություն է արել
Վենեսուելական խորհրդարանը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրային պաշտոնաթող է ճանաչել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Tiempo-ին:
Խորհրդարանը Մադուրոյին մեղադրել է երկիրը տնտեսական ճգնաժամի հասցնելու մեջ: Մադուրոյի՝ պաշտոնից հեռացնելու օգտին հանդես է եկել 106 խորհրդարանական, ևս 3-ը ձեռնպահ են մնացել: Բացի դա, նրանք կոչ են արել երկրում նախագահական նոր ընտրություններ անցկացնել:
Համաձայն Վենեսուելայի Սահմանադրության 233-րդ հոդվածի՝ երկրի խորհրդարանը, կամ Ազգային ասամբլեան, իրավունք ունի Երկրի նախագահի հրաժարականը ճանաչել, բայց վերջինիս իմպիչմենթ հայտարարել չի կարող:
Վենեսուելայի Գերագույն դատարանը նույնպես վճռել է, որ երկրի խորհրդարանը նախագահին պաշտոնանկ անելու «լիազորություններ չունի»: