2016-ին «Զվարթնոց»-ը հատեց 2 մլն ուղևորահոսքի շե՞մը
Նախորդ տարում Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ: Տարին յուրահատուկ էր նաև ավիափոխադրումների ոլորտում: 2016 նշանավորվել էր նաև նրանով, որ տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը:
Ավիաընկերության առաջին չվերթը իրականացվեց դեպի ԹելԱվիվ: Նախքան առաջին չվերթը ավիաընկերությունը հսկայական աշխատանքներ էր կատարել, բայց հասկանալի էր նաև, որ ոչ ոք ապահովագրված չէ տարատեսակ խնդիրներից: Չնայած առկա մի քանի աննշան տեխնիկական խնդիրներին` ավիաընկերությունը բարեհաջող իրականացրեց առաջին չվերթը: Վաճառված տոմսերի քանակը առաջին չվերթի համար գնահատվում էր բավարար:
Հետաքրքրական են նաև «Զվարթնոց»-ի վերաբերյալ 2016-ի ցուցանիշները: Այսպիսով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը 2016-ին հատել է պատմական 2 միլիոնի շեմը: Աճը պայմանավորված է եղել ներգնա հոսքերի ավելացմամբ:
Էկոնոմիկ Զարկերակ. ֆեյսբուք: