Եվս 10 խմբավորումներ են միացել Սիրիայի զինդադարի համաձայնագրին
Սիրիայում մարտնչող կողմերի միջև հաշտեցման ռուսական կենտրոնի փոխանցած և Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Սիրիայի Համա նահանգում պայքարող 10 ընդդիմադիր խմբավորումներ ևս ստորագրել են զինադադարին միանալու համաձայնագրեր: Այժմ զինադադարի համաձայնագրին միացած զինյալ խմբավորումների թիվը հասնում է 104-ի:
Ռուսական կենտրոնի փոխանցմամբ, ըստ խախտումներ գրանցող ռուս-թուրքական հատուկ հանձնախմբի, ռուսական կողմը գրանցել է զինադադարի ռեժիմի խախտման 15 դեպք, իսկ թուրքական կողմը՝ 21:
Հիշեցնենք, որ Սիրիայում զինադադար հայտարարելու համաձայնագիրը կնքվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ, և ուժի մեջ մտել էր դեկտեմբերի 30-ին: