Իրաքյան զորքերը գրավել են Չեչնիայից հավաքագրված «ԻՊ» զինյալների շտաբը
Իրաքյան դաշնային ոստիկանության զինյալները գրավել են «Իսլամական պետության» Մոսուլում գտնվող շտաբը, որը կառավարում է Չեչնիայից եկած գրոհայիններին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
«Շտաբում գտնվել են «ԻՊ»-ի հարձակումների քարտեզները, որոնք նրանք ավելի վաղ Մոսուլում էին իրականացրել։ Իրաքի դաշնային ոստիկանությունը հայտնաբերել է նաև պայթուցիկների և զենքերի գոտիներ»,- հաղորդում է գործակալությունը՝ մեջբերելով կառույցի հրամանատար Ռայիդ Խաքեր Ջաուդատի խոսքերը։
Ուժային կառույցները նույնպես հսկողություն են հաստատել տեղի բժշկական կոմպլեքսում և Էլ-Գաֆրան թաղամասում, որում արդեն բարձրացվել է իրաքյան դրոշը։
Մոսուլն ազատագրելու գործողությունը շարունակվում է հոկտեմբերից։ Դրան մասնակցում են Իրաքի ուժային տարբեր կառույցները, իրաքյան քրդերն ու ԱՄՆ-ի գլխավությամբ կոալիցիան։ Համատեղ ուժերով հաջողվել է առաջխաղացում ունենալ և գրավել քաղաքի հարավային հատվածում գտնվող թաղամասերը։