Ադրբեջանի դատարաններից մեկում 10-ամյա աղջկա նկատմամբ ուժ է կիրառվել (տեսանյութ)
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան միջամտել է երկրի հյսուսիում գտնվող դատարաններից մեկում 10-ամյա աղջկա նկատմամբ բռնության դեպքին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով «Trend» գործակալությանը։
Շաբաթ օրը սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են դատարանում 10-ամյա աղջկան բռնությամբ խլում իրեն մեծացրած կնոջից և հանձնում հորը։ Ինքը՝ աղջիկը, ասել է, որ մինչ այդ հոր գոյության մասին չի իմացել և առաջին անգամ դատարանում է նրան տեսել։
Դեպքից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը նամակ է հղել Արդարադատության նախարարություն, որում նշել է անչափահաս աղջկա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշման անթույլատրելիությունը, ինչպես նաև նշել է, որ դա երեխաների իրավունքների մասին Սահմանադրության խախտում է։