Թբիլիսիում հրագործության պատճառով ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
Թբիլիսիում ամանորյա գիշերն ու դրան հաջորդող տոնական օրերին հրագործության հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում շտապ օգնություն ահազանգերի դեպքերից 54-ը եղել են հրագործության հետևանքով ստացած վնասվածքներն ու այրվածքները։ Երկու չափահաս քաղաքացու հոսպիտալացնելու անհրաժեշտություն է եղել։ Հետո անդամահատել են ձեռքերի մատները»,- հայտնել են Շտապ օգնության ծառայությունից։
Նույնպես Շտապ օգնության ծառայությունը տոնական օրերին ալկոհոլից թունավորման պատճառով ահազանգ է ստացել 400 անգամ, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է։