«Google» իր աշխատակիցներին արգելել է Ռուսաստան այցելել
Ամերիկյան «Google» ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին Ռուսաստան մեկնել` առանց ընկերության իրավաբանական բաժանմունքի հատուկ թույլտվության: Այսն մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Firrma-ին:
Նշվում է, որ նման որոշման մասին խոսվում է «Google»-ի գլխավոր կրթության մասնագետ Ջեյմի Քասապի նամակում, որը նա գրել է IT-միջոցառումներից մեկի ռուս կազմակերպիչներին:
«Ցավում եմ, բայց ես վատ նորություն ունցել: Ես հենց նոր, «Google»-ի իրավաբանական բաժնից տեղեկացել եմ, որ չեմ կարող ընդունել հրավերը: Իրավաբանական բաժինը չի կարող ինձ թույլտվություն տալ, որպեսզի ես ՌԴ մեկնեմ: Ընկերության առանցքային մասնագետներն առանց իրավաբանակն բաժնի թույլտվության չեն կարող ՌԴ մեկնել: Հնարավոր է, որ նման որոշումը կապ ունենա ՌԴ իշխանությունների որոշակի քաղաքականության հետ, որն ուղղված է եղել ընդդեմ «Google» ընկերության»,-ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ օգոստոսին ՌԴ-ի Հակամենաշնորհային դաշնային ծառայութունը Google-ին տուգանել է 438 մլն ռուբլիով: Ամերիկյան ընկերությանը «Яндекс»-ի բողոքի հիման վրա մեղավոր են ճանաչել մրցակցության մասին օրենքի խախտման համար: