Ուժգին պայթյուններ՝ Մեքսիկայում
Մի շարք ուժեղ պայթյուններ են որոտացել Մեքսիկայի մայրաքաղաքի արվարձանում՝ հրասարքերի շուկայում, ինչի հետեևանքով զոհվել է առնվազն 31 մարդ ու տասնյակ մարդիկ էլ վիրավորում ստացել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Կադրերում երևում է, որ շուկայի վրա երկնքում պայթում են բազմաթիվ հրասարքեր ու ծուխի հսկայական ամպ է գոյացել, իսկ պայթյունների ձայնը մարտական գործողությունների գոտի է հիշեցնում:
Այս պայթյունի հետևանքով որոշ երեխաների մարմնի ավելի քան 90 տոկոսն այրվածք է ստացել: Նրանց տեղափոխել են Թեքսաս նահանգի Գալվեսթոն քաղաք։