ԵԱՀԿ մոնիտորինգը Հայաստան-Ադրբեջան սահմանին առանց պատահարների է անցել
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ-ի կողմից անցկացված մոնիտորինգն ավարտվել է առանց պատահարների: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը:
«Հրադադարի ռեժիմին հետևելու մոնիտորինգը, որն անց է կացվել դեկտեմբերի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ղազախի շրջանում, ավարտվել է առանց պատահարների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գերատեսչությունը հաղոդել էր, որ մոնիտորինգը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների կողմից՝ Ժիրի Աբերրլեի և Սայմոն Թիլերի՝ Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի կողմից՝ Գենադիր Պետրիկի, Խրիստո Խրիստովի և Պիտեր Շվեդբերգի: