Վրաստանի վարչապետը խոսել է Թբիլիսի-Անկարա ռազմավարական հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետը Գերոգի Կվիրկաշվիլին թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի Թուրքիայի հետ փոխհարաբերությունների զարգացումը, որոնք ռազմավարական բնույթ ունեն։ Այս մասին գրում է «Грузия-онлайн»-ը՝ հղում տալով «Фронт ньюс»-ին:
Գեորգի Կվիրիկաշվիլու խոսքով Վրաստանը գնահատում է Թուրքիայի կառավարության աջակցությունը երկրի տարածքային ամբողջականությանը ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը, ինչպես նաև վրացական կողմը շահագրգռված է խորացնել հարաբերությունները քաղաքականության, առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի ու մշակույթի ոլորտներում:
«Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման համար անհրաժեշտ է առկա հակամարտությունների խաղաղ կարգավորում, իհարկե, միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան»,- ասել է նա ։