Վրացական կողմում մնացած ծանրաքարշ մեքենաները շարունակել են ճանապարհը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վրաստանի համապատասխան կառույցների կողմից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացրած ձնամաքրման մեծածավալ աշխատանքների արդյունքում սահմանը հատած, ինչպես նաև Հայաստանից դեպի ՌԴ ուղևորվող ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել շարունակելու ճանապարհը։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ կան բոլոր
նախադրյալները, որպեսզի դեկտեմբերի 18-ին Ստեփանծմինդա-Լարս
ավտոճանապարհը բացվի նաև ռուս-վրացական սահմանին կուտակված ծանրաքարշ
մեքենաների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների
համար։