Ալիևը Նարդարանի բախումների համար պատասխանատվությունը գցում էր Իրանի ղեկավարության վրա
Նարդարանի շիա իսլամիստների ու Ադրբեջանի իշխանությունների միջև ռազմական բախումների կրկնությունը բավական իրատեսական է դառնում` պայմանավորված Ադրբեջան Նեթանյահուի այցելությամբ ու երկու երկրների համագործակցության ջերմացման ֆոնի ներքո: Արդեն մեկ ամիս է, ինչ լրացավ Ալիևի կողմից Նարդարանում շիա իսլամիստների նկատմամբ բռնությունների ու քաղաքական հետապնդումների մեկ տարին:
Ալիևը Նարդարանի բախումների համար պատասխանատվությունը գցում էր Իրանի ղեկավարության վրա, որն ըստ նրա ձգտում է արմատականացնել իսլամը Ադրբեջանի շիա բնակչության շրջանում` զգալի ֆինանսական միջոցներ հատկացնելով շիա հոգևոր առաջնորդներին:
Խոսվում էր նաև Ադրբեջանի առավել արմատական շիա իսլամիստներին Հեզբոլլահ շարժման կողմից տարբեր տեսակի աջակցության ցուցաբերման մասին: Հիշենք, որ շիա իսլամիստների նկատմամբ նախորդ տարվա իշխանական բռնությունները մեծ աղմուկ էին բարձրացրել նաև թալիշների ու այլ ազգային փոքրամասնությունների շրջանում:
Պայմանավորված Մոսադի ղեկավար Յոսի Քոհենի հայտարարությունով, որը փաստացի ենթադրում էր Ադրբեջանը Իրանի դեմ իսրայելական հատուկ ծառայությունների գործողությունների իրավական նորմերի ամրագրում, կարելի է սպասել Ադրբեջանի ուղղությամբ Իրանի կողմից ճնշումների խստացում` Ադրբեջանի ներքաղաքական կայունության համար հնարավոր բոլոր բացասական հետևանքներով:
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: