Ադրբեջանի փոխվարչապետը դժգոհ է Մինսկի խմբի աշխատանքից և «սպառնում է» դուրս գալ ԵԱՀԿ կազմից
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ արմատական փոփոխություններ են պետք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:
«20 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հարցում ոչ մի արդյունքի չի հասել: Դրա համար միջնորդների աշխատանքում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»,- ընդգծել է Ահմեդովը: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Նրա խոսքով՝ եթե այդ փոփոխությունները տեղի չունենան, ապա դա կվերացնի Ադրբեջանի վստահությունը ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի հանդեպ, և հարց կառաջանա, անհրաժե՞շտ է արդյոք Բաքվի մնալը ԵԱՀԿ կազմում և պե՞տք է արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեությունը: