Հայազգի գեղասահորդուհին նոր ռեկորդ է սահմանել
Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան նոր ռեկորդ է սահմանել Մարսելում կայացած Գրան պրիի եզրափակչի կարճ ծրագրում հավաքած միավորներով։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Եվգենյան իր միավորներով առաջ է ընկել ճապոնացի մարմնամարզուհի Մաո Ասադից։
Նշենք, որ Եվգենյան հայկական արմատներ ունի հայրական կողմից։ Հայրական ազգանունը Բաբասյան է։ Ծնողներն ամուսնալուծված են։
Մեդվեդևան այժմ Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն է։