«Super Mario Run» խաղի համար ինտերնետին մշտական միացում է պահանջելու
Սմարթֆոնների համար առաջին «Nintendo» խաղը՝ «Super Mario Run»-ը, այսուհետ աշխատելու է ինտերնետին մշտական միացումով։ Այս մասին հայտարարել է խաղի դիզայներ Սիգեր Միյամոտոն:
Նրա խոսքով՝ մշակողներն այդ ձևով մտադիր են պայքարել խաղիհաքերային տարբերակների դեմ։
Ընդ որում՝մշտական միացումը կսինխրոնացնի խաղի երեք տարբեր ռեժիմները՝ «World Tour» (հիմնական), «Toad Rally» (հետապնդման մրցավազք), «Mushroom Kingdom» (սեփական մակարդակների ստեղծում)։