Հալեպի` զինյալների կողմից վերահսկվող տարածքները մեկ օրում 8,5 հազ. քաղաքացի է լքել
Հալեպի` զինյալների կողմից վերահսկվող տարածքները մեկ օրում մոտ 8,5 հազ. քաղաքացի է լքել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած տեղեկությանը:
«Միայն վերջին օրերի ընթացքում Հալեպի` զինյալների վերահսկողության տակ մնացած թաղամասերից պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ դուրս է եկել 8461 քաղաքաց, այդ թվում 2934 երեխա», - ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, լիովին ավարտվել է քաղաքի բնակելի տարածքների մաքսազերծումը 6 հա ընդհանուր մակերեսով: Ականազերծվել և վերակառուցվել է ջրի կենտրոնական պոմպակայանը, երկու տրանսֆորմատորային ենթակայանները, երկու դպրոցներ ու երկու մզկիթներ:
Դեկտեմբերի 1-ին Հալեպի արգելափակված տարածքներից մի օրվա ընթացքում դուրս է եկել ավելի քան 6 հազար քաղաքացի: