Ռաուլ Կաստրոն արգելում է հուշարձան կանգնեցնել Ֆիդելի համար
Պետական խորհրդի և Կուբայի նախարարների խոհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր է արգելել Ֆիդել Կաստրոյի հիշատակին հուշարձաններ դնելու մտադրություններըմ ինչպես նաև թույլ չի տա նրա անունով փողոցներ անվանակոչել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ սգո երթի ընթացքում իր ելույթի ժամանակ Ռաուլը հայտարարել է, որ կառավարությունը արգելելու է հաստատություններ, փողոցներ, հանրային վայրերը Ֆիդելի անունով կոչել:
Կարգելվի նաև նրա հիշատակին հուշարձաններ տեղադրել՝ անձի պաշտամունքից խուսափելու համար: