Հայե՛ր, գիտե՞ք, որ...
Հայե՛ր, գիտե՞ք, որ Արեւելահռոմեական կայսրությանը տրված Բյուզանդիա անվանումն առաջին անգամ օգտագործել է գերմանացի պատմաբան Հիերոնիոմուս Վոլֆը («Բյուզանդիայի պատմության ժողովածու», տպագրված 1557թ)։
395-610 թթ ընկած ժամանակահատվածում կայսրության պետական լեզուն լատիներենն էր, իսկ 610-ից Հերակլ Ա-ի հրամանով՝ հունարենը: IX - XI դդ պետության ղեկին հայ Արշակունիներից սերող Հայկական կամ մակեդանական հարստության ներկայացուցիչներն էին և այդ ժամանակ բյուզանդական արքունիքում հունարենին հավասար կիրառվում էր նաեւ հայերենը: Նույն շրջանում, որոշ պատմաբանների կարծիքով, կայսրության միջուկը հանդիսացող Փոքր Ասիայում (ներկայիս՝ Թուրքիա) հայերն իրենց թվով գերազանցել են մյուս ժողովուրդներին:
Ի դեպ, Բագրատունյաց հայոց թագավորությունը սկսած 966-ից մինչեւ Անիի անկումը (1045) ենթարկվել է Բյուզանդիայի հարձակումներին, իսկ այդ ժամանակ այնտեղ պետության ղեկին կանգնած էին մեր հայրենակիցները՝ Հայկական կամ Մակեդոնական հարստության ներկայացուցչները (867-1057), ովքեր էլ նախ դրեցին Տարոնի (966), Տայքի իշխանության (1001), ապա Վասպուրականի Արծրունյաց (1021) և Անիի Բագրատունյաց թագավորության (1045) վերջակետը: Էսպիսի բան:
Լուսանկարում՝ Բյուզանդիայի Հայկական հարստության հիմնադիր Բարսեղ Ա-ի հատած դրամը, որտեղ պատկերված է են կայսրը, որդին և կինը:
Հայե՛ր, գիտե՞ք. ֆեյսբուք: