Պայթյունավտանգ «Samsung Galaxy Note 7»-ի սեփականատերերը, հնարավորություն կստանան փոխարինելու այն «Galaxy Note»-ով
Հարավկորեական ընկերության ղեկավարությունն ակնարկել է, որ պայթյունավտանգ հեռախոսի սեփականատերերը կստանան զեղչեր, երբ գնեն հաջորդ մոդելը:
«Samsung» ընկերությունը թողարկել է նոր «Upgrade Program»-ը, որի միջոցով Հարավային Կորեայի բնակիչները կկարողանան որոշակի գումարով տարվա մեջ մեկ անգամ փոխել իրենց սմարթֆոնի նորով: Այս մասին գրում է Phone Arena-ն:
Ծրագրի պայմաններում նշվում է, որ պայթյունավտանգ «Samsung Galaxy Note 7»-ի սեփականատերերը, որոնք արդեն այն փոխանակել են «Galaxy S7»-ի կամ «S7 Edge»-ի հետ, կստանան հնարավորություն փոխարինելու այն «Galaxy Note»-ով կամ «S8 8» հաջորդ տարի:
Սակայն ծրագրային բարելավման ժամանակ պետք է վճարել այդ հեռախոսների կես գինը (կախված նրանից, թե ինչի հետ է փոխարինվել «Note 7»-ը): Այս տվյալները հակասում են վերջին խոսակցություններին, որ արտադրողը որոշել է հրաժարվել «Note»-ի հետագա արտադրությունից: