Արարատի մարզպետի փոփոխության հարցը սրել Է մարզի երկու ազդեցիկ կլանների հարաբերությունները
«Հրապարակ»-ը գրում է. «Բնապահպանության պաշտոնաթող նախարար Արամայիս Գրիգորյանը կարծում է, որ, որպես փոխհատուցում, պետք Է ստանձնի գոնե մարզպետի պաշտոնը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարզն ուզում Է պահել իր ազդեցության տակ և լոբբինգ է անում որդու՝ մարզպետ նշանակվելու տարբերակի օգտին, որը ներկայումս Արտաշատի քաղաքապետն է։ Նա որդու համար վաղուց Էր նախատեսել մարզպետի պաշտոնը, որը տրամպլին կլինի Երևանի քաղաքապետ դառնալու համար։ Ու թեև հիմա պլանները խառնվել են, բայց մտադրություններից հրաժարվել չի պատրաստվում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝«Հրապարակ» թերթի այսօրվա համարում։