Սինգապուրում թույլատրել են դատական ծանուցումներ ուղարկել «WhatsApp»-ով
Դատարան հնարավոր է այս կերպով առաքել փաստաթղթեր, եթե բավարար ժամանակ չկա դրանք անձամբ դատարան բերելու համար:
Սինգապուրում առաջին անգամ անհատի դատական հայցի ծանուցում են ուղարկել «WhatsApp» հավելվածի միջոցով: Այս մասին գրում է Tass.ru-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ամբաստանյալին մի քանի անգամ փորձել են ավանդական ճանապարհով ծանուցում ուղարկել, բայց ամեն անգամ այն ավարտվել է ձախողմամբ: Բայց պարտապանը փաստաթղթերը առցանց ստացել է առանց որևէ խնդիրների:
Մի քանի ամիս առաջ երկրի Գերագույն դատարանը թույլատրել էր փաստաթղթերը էլեկտրոնային փոստով ուղարկել: Իհարկե, դա վերաբերում է միայն քաղաքացիական հայցերին: