«Starbucks»-ը կկրկնապատկի իր սրճարանների թիվը Չինաստանում
Ամերիկյան «Starbucks» ընկերությունը ներկայացրել է Չինաստանում իր առաջին գործադիր տնօրենին և հայտարարել, որ մինչև 2021 թ.-ը մտադիր է երկրում կրկնապատկել խանութների թիվը մինչև 5 հազարով: Այս մասին գրում է Reuters-ը:
Աշխարհում սուրճի ամենամեծ ցանցի տնօրեն Չինաստանում դարձել է Բելինդա Վոնգը:
Տեղեկություններ կան, որ վերջինս վերահսկելու է առաջին միջազգային խանութի և համտեսի սենյակի բացման գործընթացը Շանհայում 2017 թ.-ին: