Կոռուպցիա եք որոնում ու չեք գտնում՝ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը 1 միլիոն դոլարով Երևանում տուն է գնել
Երբ տան հիմքը խարխլված է, որքան էլ սենյակիդ պատերը ներկես,օգուտ չկա: Վարչապետ Կարեն Կարապետյանը կոսմետիկ նորոգում է անում, եվրոռեմոնտի պես մի բան: Այդ նորոգումն էլ կիսատ-պռատ է, հավերժ կոմերիտական Հրանուշ Հակոբյանը շարունակեց ղեկավարել անորոշ գործառնույթներով նախարարությունը:
Կարեն Կարապետյանը իր ծանոթ-մտերիմներին վստահելով՝ պաշտոններ է տալիս: Ո՞վ ասաց, որ նրանք տվյալ ոլորտում Հայաստանի լավագույն կադրերն են: Մամուլը գրեց, որ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը 1 միլիոն դոլարով Երևանում տուն է գնել: Օրը ցերեկով, լապտերը ձեռքերիդ, կոռուպցիա եք որոնում ու չեք գտնում: Սա կոռուպցիայի դասական օրինակ է, կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում: Երկիրը թաղված է կոռուպցիայի ճահճի մեջ: Մոսկվայից գործուղված Կարեն Կարապետյանը եվրոռեմոնտ է անում:
Ոսկան Սարգսյան ֆեյսբուք: