Սպիտակ ձեռնոցներով նախարարը
«Ժողովուրդը» գրում է. «Վերջին շրջանում մեր խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների կողմից հայտարարված մրցույթները ուղղորդում է։
Օդում կախված լուրեր կան այն մասին, որ բացվում են տարբեր ՍՊԸ-ներ ու Ա/ձ-ներ, որոնք մասնակցում են այս կամ այն մրցույթին և առանց մրցակցության շահում, քանի որ Արտեմ Ասատրյանի հովանավորության տակ են։ Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի տառին համապատասխան հաղթում են, նախարարը չեղյալ է հայտարարում մրցույթները, որպեսզի իր «հավատարիմները» շահեն։
Երեկ «ժողովուրդ»-ն այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանից:
Ի պատասխան՝ նա ասաց, թե փաստեր չկան: Այսինքն՝ եթե անուն չկա, եթե անձը վախենում է հրապարակային հանդես գալ, ապա խնդիրը գոյություն չունի, լուրերն էլ բամբասանք են, ինչպես միշտ:
Հուսանք՝ ՀՀ վարչապետը կարձագանքի այս իրողություններին՝ հրահանգելով լրջորեն զբաղվել սպիտակ ձեռնոցներով ներկայացող նախարարին»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: