ԱՄՆ-ում ուսուցչուհին շուրջ 15 000 դոլար է հավաքել՝ դպրոցի անապահով երեխաներին նվերներ գնելու համար
Ամերիկյան դպրոցներից մեկի ուսուցչուհին դրամահավաք է կազմակերպել, որպեսզի կարողանա Սուրբ ծննդյան տոնին անապահով ընտանիքների երեխաների համար մեկական հեծանիվ գնել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նշվում է, որ նա հավաքել է մոտ 14800 դոլար հավաքել:
Ուսուցչուհին 37 տարեկան է, դասավանդում է Հարավային Կարոլինայի «Pepperhill Elementary» նախակրթարանում: Նա իմանալով, որ իր աշակերտներից շատերը հեծանիվ չունեն՝ որոշել է այդպիսով անակնկալ մատուցել երեխաներին: