Լավրովն ու Քերրին ունեցել են թվով 60-րդ հեռախոսազրույցն այս տարվա ընթացքում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Սիրիայում տեղի ունեցող իրավիճակը: Այս հեռախոսազրույցը թվով 60-րդն է՝ տարվա սկզբից:
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Քերրի-Լավրով հեռախոսազրույցի մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Շարունակելով սիրիական խնդրի շուրջ երկխոսությունը, արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ զարգացնելով Լոզանի հոկտեմբերի 15-ի պայմանավորվածությունները՝ քննարկել են իրավիճակի կարգավորման ճանապարհները՝ կապված Հալեպի արևելյան մասի հետ, որտեղ Սիրիայի կառավարական ուժերը ու Ռուսաստանի ՕՏՈւ-երը հումանիտար ընդմիջում են հայտարարել»: