Հնարավոր է՝ ԵՏՄ երկրների նոր Մաքսային օրենսգիրքն ընդունվի հոկտեմբերի 28-ին
Հնարավոր է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների համար նոր Մաքսային օրենսգիրքն ընդունվի հոկտեմբերի 28-ին՝ միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Ռուսաստանի Հարկային դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ և Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նախագահ Ռուսլան Դավիդովի կատարած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՏՄ երկրների ազգային ներկայացուցչությունների մակարդակով շատ բան է արվում, որպեսզի 2017 թվականի հունվարի 1-ից սկսեն աշխատել ԵՏՄ նոր օրենսգրքով: ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Մենք ակնկալում ենք, որ այնտեղ վերջնական որոշում կընդունվի, ինչպես նաև, որ հաջորդ տարվանից ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը ուժի մեջ կմտնի»: