Թաիլանդում կայանք լողանում են ճանապարհների փոսերում՝ ի նշան բողոքի (լուսանկարներ)
Թաիլանդում կանայք, ցանկանալով ոչ սարքին ճանապարհների վրա հրավիրել իշխանությունների ուշադրությունը, սկսել են լողանալ ճանապարհային փոսերի մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով BBC ծառայությանը:
Ակցիայի նախաձեռնողը Փալմ անունով տեղացի մոդելն է, ով հոգնել է հարազատներին հյուր գնալ քարուքանդ ճանապարհներով:
Նրան աջակցել են նաև շատ ուրիշ կանայք, որոնք բողոքում են իշխանությունների 30 տարվա անգործությունից: