Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհին մեքենան մոտ 30 մետր գլորվել է ձորը. վարորդը տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհին 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 35 AE 544 պետհամարանիշով (վարորդ՝ 1970 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մետր գլորվել ձորը և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի: