Դանակահարություն՝ Նորակերտում. 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կետրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչներ, 17-ամյա Հովհաննես Տաշչյանը, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ 48-ամյա Սերժիկ Հակոբյանը, «գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, աջ ծնկի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը և «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և քննիչ Քյասինյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ այստեղ: