Փարիզ-Տոկիո չվերթն իրականացնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
«Air France» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Պուլկովոյի օդանավակայանում:
Փարիզ-Տոկիո չվերթն իրականացնող օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը ուղևորի վատ ինքնազգացողություն է եղել:
«Առավոտյան ժամը 4-ին օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի վատ ինքնազգաղոցության պատճառով: Նրան հոսպիտալացնելուց հետո օդանավը 6:30-ին շարունակել է չվերթը դեպի Տոկիո»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում: